Արմեն Թավադյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8֊ի առթիվ
Գարնանային գեղեցիկ տոնի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին, մայրերին, քույրերին՝ մաղթելով անսահման սեր, ընտանեկան ջերմություն, անամպ ու խաղաղ երկիք տարվա բոլոր եղանակներին:
Առանձնահատուկ կերպով ուզում եմ նաև շնորհավորել 5-րդ ալիքի աշխատակցուհիներին՝ նրանց ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում նաև այն կանանց, ովքեր վերջին երկու տարվա քաղաքական պայքարի բովում դրևսորեցին խիզախության և տոկունության անչափ պատվաբեր հատկանիշներ՝ պայքարելով Հայաստանում տիրող անարդարության և ամենաթողության դեմ: Անզիջում այդ կռվում անգամ դուք չկորցրեցիք ձեր քնքշությունը, կանացիությունն ու հայ կնոջ բարեկիրթ կեցվածքը, ինչն արժանի է մեծ հիացմունքի և գնահատականի:
Սիրելի՜ կանայք, Մարտի ութը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ տղամարդկանց ուժ, եռանդ և լավատեսություն հաղորդելու համար: Մնացեք միշտ հմայիչ, սիրված ու երջանիկ։
Արմեն Թավադյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8֊ի առթիվ
Գարնանային գեղեցիկ տոնի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին, մայրերին, քույրերին՝ մաղթելով անսահման սեր, ընտանեկան ջերմություն, անամպ ու խաղաղ երկիք տարվա բոլոր եղանակներին:
Առանձնահատուկ կերպով ուզում եմ նաև շնորհավորել 5-րդ ալիքի աշխատակցուհիներին՝ նրանց ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում նաև այն կանանց, ովքեր վերջին երկու տարվա քաղաքական պայքարի բովում դրևսորեցին խիզախության և տոկունության անչափ պատվաբեր հատկանիշներ՝ պայքարելով Հայաստանում տիրող անարդարության և ամենաթողության դեմ: Անզիջում այդ կռվում անգամ դուք չկորցրեցիք ձեր քնքշությունը, կանացիությունն ու հայ կնոջ բարեկիրթ կեցվածքը, ինչն արժանի է մեծ հիացմունքի և գնահատականի:
Սիրելի՜ կանայք, Մարտի ութը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու ձեզ տղամարդկանց ուժ, եռանդ և լավատեսություն հաղորդելու համար:
Մնացեք միշտ հմայիչ, սիրված ու երջանիկ։
Հարգանքներով ՝ Արմեն Թավադյան