Լրահոս

08.03.2020 11:36


Կոտայքի մարզում տղամարդը ծեծել է կնոջը՝ ուրիշի մեքենայով տուն գնալու համար

Կոտայքի մարզում տղամարդը ծեծել է կնոջը՝ ուրիշի մեքենայով տուն գնալու համար

Կոտայքի մարզում ամուսինը հենց տան բակում ծեծել է կնոջը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է Հրազդանում տղամարդը վիճաբանել է կնոջ հետ՝ ուշ ժամին անծանոթի մեքենայով տուն գնալու համար, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջ դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Գործը գտնվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։

Այս խորագրի վերջին նյութերը