«Լիդիանի» բաժնետերերը ՀՀ կառավարությունից փոխհատուցում են պահանջում
Hraparak.am-ի տեղեկություններով «Լիդիան ինթերնեյշնլի» մի խումբ անհատ բաժնետերեր դիմել են կառավարությանը՝ պահանջելով վերականգնել Ամուլսարի շրջափակման հետեւանքով իրենց ոտնահարված իրավունքները, քանի որ ժամանակին ձեռք բերելով «Լիդիանի» բաժնետոմսեր՝ այժմ կորցրել են իրենց ներդրումը՝ կառավարության անգործության պատճառով:
Սա հետաքրքիր զարգացում է, քանի որ եթե «Լիդիանը», որպես ընկերություն, առայժմ չի դիմում արբիտրաժ, ապա անհատ բաժնետերերը, հիմնականում՝ Հայաստանի քաղաքացիներ, արդեն որոշակի գործընթաց են սկսել:
Կայքի տեղեկություններով, վերջին մեկ տարում Տորոնտոյի բորսայից «Լիդիանի» մոտ 100 միլիոն բաժնետոմս է գնվել, հիմնականում՝ հայաստանյան գնորդների կողմից: Ընդ որում, Հայաստանից առքն առավել ակտիվացել է այն բանից հետո, երբ 2019 թ. օգոստոսին վարչապետը հայտարարեց, որ այս ծրագիրը պետք է աշխատի: Հետո, սակայն, ինչպես հայտնի է, բողոքի ակցիաների ճնշման տակ վարչապետը խուսափեց կտրուկ քայլեր անելուց: Ու, փաստորեն, ոչ միայն օտարերկրյա ներդրողի շահերն են քաղաքական անվճռականության զոհ դառնում, այլեւ, պարզվում է, այս հարցում պահանջատեր են նաեւ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ։ Ընդ որում, խոսքը մեծ գումարների մասին է, քանի որ հազարավոր անհատներ ձեռք են բերել միլիոնավոր բաժնետոմսեր: Տեղյակ շրջանակները պնդում են նաեւ, որ «Լիդիանի» բաժնետեր են հազարավոր սփյուռքահայեր, ռուսաստանաբնակ հայեր, որոնցից շատերն ունեն ՀՀ քաղաքացիություն, ու նրանք էլ, հավանաբար, առաջիկայում կմիանան այս գործընթացին: Կայքին հայտնի է դարձել, որ դիմողները հղում են անում Սահմանադրությանն ու Հայաստանի օրենսդրության այն կետերին, որոնք, իրենց կարծիքով, խախտել են կառավարությունն ու ոստիկանությունը՝ թույլ տալով Ամուլսարի ճանապարհների փակումը եւ «Լիդիանի» պարապուրդը:
Կայքի մոտ է հայտնվել այդ դիմումից մի հատված:
«...Այսպիսով, որոշ անձանց կողմից դիտավորությամբ, կազմակերպված եւ ուղղորդված ձեւով շարունակվում է դեպի հանք տանող ճանապարհների շրջափակումը, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 եւ 258 հոդվածների պահանջներից ելնելով՝ որակվում է որպես հանցագործություն:
Ավելին, Ամուլսարի հանք տանող ճանապարհի ավելի քան 20 ամիս տեւող ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքում ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտերը, ապօրինի շրջափակումը, ՀՀ ոստիկանության շարունակական անգործությունն ուղղակիորեն հանգեցրել են նրան, որ ընկերությունը հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, չի կարողացել լրացուցիչ վարկային միջոցներ եւ ներդրումներ ձեռք բերել՝ չնախատեսված ծախսերը ծածկելու համար, ինչի հետեւանքով ստիպված է եղել կնքել «Ընկերության պարտատերերի հետ համաձայնության ակտ», ինչի արդյունքում ընկերությունը դադարել է բավարարել Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված լինելու համար բավարար չափանիշներին, եւ 05․02․2020 թ․ դրությամբ դադարեցվել է ընկերության բաժնետոմսերի վաճառքը Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ Հավելենք նաեւ, որ նշված ժամանակահատվածում տեղի ունեցած՝ վերը նկարագրված գործընթացները բերել են ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի պարբերական նվազմանը, ինչում կարելի է համոզվել Տորոնտոյի բորսայի պաշտոնական կայքում առկա տեղեկատվությանը հետեւելով... Այսպիսով փաստում ենք, որ, ի դեմս կառավարության, Հայաստանի Հանրապետության կողմից չեն իրականացվել ՀՀ Սահմանադրության վերը հիշատակված հոդվածներով սահմանված պարտավորությունները, ՀՀ Ոստիկանության կողմից խախտվել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտականությունները, ինչի արդյունքում խախտվել են թե՛ ՀՀ-ում հիմնված «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, թե՛ դրա ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 100 տոկոսին տնօրինող ընկերության եւ թե՛ մեր՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բնականոն գործունեության արդյունքում եկամուտ ստանալու նպատակով ընկերության բաժնետոմսեր ձեռք բերած անձանց շահերը»,-մասնավորապես ասվում է «Լիդիանի» հայաստանցի բաժնետերերի դիմումում: