Լրահոս

07.03.2020 23:04


Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 44-ամյա տղամարդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով՝ փոխգնդապետ էր

Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 44-ամյա տղամարդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով՝ փոխգնդապետ էր

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով, երեկ՝ մարտի 6-ին, Երևանի Իսակովի պողոտայում ըտեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած Երևանի բնակիչ, 44-ամյա Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Հովակիմյանը կոչումով փոխգնդապետ էր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասնակից Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը հնարավոր է, փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը