Նիկոլ Փաշինյանն այլևս կուռք չէ․ աղջիկը նրան դեսակրալիզացիայի ենթարկեց մետրոյում
Փաստեր, որոնք արձանագրվեցին երեկ Երևանի մետրոպոլիտենի վագոնում.
1. Իշխանությունն այլևս իրավունք չունի խոսել ամբողջ ժողովրդի անունից: Սա առաջին հրապարակային փաստն է, որ իշխանությունը չունի ամբողջ ժողովրդի աջակցությունը: Կան հասարակ մարդիկ, ովքեր երթևեկում են մետրոյով ու մեղմ ասած՝ չեն սիրում իշխանությանը:
2. Հասարակ մարդիկ այլևս չեն վախենում ֆեյքերի ոհմակային հարձակումներից և պատրաստ են իրենց անհամաձայնությունը հայտնել ամենահամարձակ կերպով:
3. Ատելությունը, որը գեներացվում էր իշխանության կողմից, դուրս է եկել Ֆեյսբուքից և թափառում է Հայաստանում: Սա կարմիր լույսի ազդանշան էր: Ատելության գերդոզավորումը այլևս կառավարելի չէ: Այդ անկառավարելի ատելությունը անպայման իր կիրառությունը գտնելու է:
4. Շատ կարևոր դետալ է, որ միջադեպը նկարահանվում էր վարչապետի կողմից, այլ ոչ թե աղջկա: Սա նշանակում է աղջկա արարքը նախապատրաստված ակցիա չէր նրա կողմից, այսինքն խիզախությունը կրկնակի էր, որովհետև աղջիկը չէր այդ տեսանյութը հրապարակողը: Հիշեցնեմ, որ սորոսական «խիզախները» իրենք են մի քանի կամերայով նկարահանում նախապես պլանավորված նմանատիպ ակցիաները:
5. Հիմա արդեն բոլորին պարզ դարձավ թե ինչու է վարչապետը այդքան լուրջ անվտանգության միջոցառումներ ձեռնարկում իր համար: Այդքան մեքենաները, զրահապատ ապակիները, թիկնապահների քանակը, մինչև երեկ անհասկանալի էին, որովհետև ժողովրդի վարչապետը ժողովրդից թաքնվելու պատճառ չպետք է ունենար:
6. Երեկվա միջադեպը իշխանական թիմին շոկի մեջ գցեց, որովհետև գոնե խելացիների համար պարզ դարձավ, թե ինչ է իրենց սպասվում մոտ ապագայում իշխանությունը կորցնելու պարագայում: Փաշինյանը, կարծում եմ, արդեն ունի իր նահանջի ճանապարհը, հնարավոր է նույնիսկ մի քանի տարբերակով, սակայն իշխանական թիմի մնացած ներկայացուցիչները դժվար թե տեղավորվեն նրա ապագա ծրագրերի մեջ:
7. Ֆեմինիստները լռում են, որովհետև ոչ փող են ստացել, և ոչ էլ հրահանգ ունեն այս թեմայով խոսելու: Աղջկա նկատմամբ սկսվել են ուղղորդված հետապնդումներ մի արարքի համար, որը բազմաթիվ անգամ անպատիժ իրականացվել է մեր երկրում: Այս աղջիկը գուժեց սորոսական ֆեմինիստների մահը: Դրանք զբաղված են հիմնականում բռնության կեղծ նամակներ հորինելով...
8. Նիկոլ Փաշինյանը այլևս կուռք չի: Աղջիկը նրան դեսակրալիզացիայի ենթարկեց մետրոյում:
9. Գլենդելի քֆուրչի տատիների գումարտակը սկսեց խոսել դաստիարակված հայ կնոջ կերպարի մասին:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից