Հայկական բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկած անձը 1,5 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել, մինչդեռ Արա Մխիթարյանը դեռ հիվանդանոցում է։ Սասնա ծռերի տերորիստական հարձակման մասնակիցների մեծ մասը ևս ազատության մեջ են։ Սա կարծես թե նորմալ է նախկինում ակտիվիստ ներկայացվող մարդկանց համար։ Բայց օրինակ այն, որ ես ևս գրավով ազատության մեջ եմ, կամ իմ պես ևս մի քանի հոգի, այ դա նորմալ չէ, դա դատական համակարգի սխալն է։
Փաստորեն «նոր» Հայաստանում ֆինանսական չարաշահման մեջ մեղադրվելը ավելի մեծ հանցանք է, քան ոստիկանին սպանելը, սպային մահվան դուռը հասցնելը։ Այ հենց սա է նոր արժեհամակարգը։ #պողոսի_պասպորտ ճղել շպրտելը շատ վատ բան է, իսկ մարդկանց տան դիմաց դագաղներ դնելը ու սև լենտեր կապելը՝ ճիշտ է։ Արցախով մտահոգված լինելը սխալ է, իսկ ԼԳԲՏ համայնքի խնդիրներով՝ ճիշտ։ Հենց սա է նաև պատճառը, որ ոստիկանին սպանողները ազատության մեջ են, իսկ Արցախի ազատագրական շարժման կարևորագույն դերակատարներից մեկը՝ կալանավորված։
Մեր բազմաչարչար երկրի գլխին նոր փորձություն է եկել, այս անգամ շատ լավ պլանավորված և միայն մենք կարող ենք այն կանգնեցնել։ Մենք, յուրաքանչյուրս իր ընտանիքում, շրջապատում, փողոցում։ Մի կարծեք, որ մարդկանց հետ խոսելն անիմաստ է, ոչ, հավատացեք, հենց դա է ճիշտ ճանապարհը։ Շատ շուտով Հայաստանի իսկապես հպարտ և իսկապես մտահոգ քաղաքացիները կրկին կողողեն մեր փողոցները՝ սխալները ուղելու նպատակով։ Սխալներ, որոնց կատարելու դրդած բոլոր անձինք խստագույնս կպատժվեն և անդառնալիորեն կմնան պատմության գրկում՝ իհարկե որպես մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկը։
Այ հենց սա է նոր արժեհամակարգը

Դե ինչ, պինդ եղեք, հաղթանակը մոտալուտ է։
ՀԱՆՐԱՔՎԵ ԼԻՆԵԼՈՒ Է
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից