Լրահոս

07.03.2020 11:20


Իսակովի պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները. կա1 զոհ,1 վիրավոր

Իսակովի պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ները. կա1 զոհ,1 վիրավոր

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes S 600 մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետը:

Մանրամսները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը