Լրահոս

07.03.2020 10:50


Երևանում Toyota-ն բախվել է Opel-ին, այնուհետև մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել Opel-ի վրա. կա վիրավոր

Երևանում Toyota-ն բախվել է Opel-ին, այնուհետև մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել Opel-ի վրա. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Camry մակնիշի 35 TA 626 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ավան 6-րդ փողոցի 5 տան դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 ՍT 478 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ն մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Opel-ի հետնամասի վրա, ինչի հետևանքով փլուզվել է նաև սեփական տան պատը:

Փաստի աոթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդի և Opel-ի վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը