Լրահոս

06.03.2020 17:50


«Վստրեչի Ապեր»-ի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

«Վստրեչի Ապեր»-ի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին եւ մեկ այլ անձի մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննական մարմինը նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։

Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ խոստանալով մանրամասներ հաղորդել ավելի ուշ։

Մարտի 4-ի գիշերը, 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին (Վստրեչի ապեր) և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։ Ոստիկանությունը կոտրել էր ապակիները, դռները, բռնություն գործադրել, ու մի շարք անձինք բերման ենթարկվել, որոնցից երկուսը նաեւ ձերբակալվել են՝ 2016 թվականին տեղի ունեցած ինչ-որ դեպքի գործով։

Պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ ոստիկանության գործողությունների հետեւանքով տուժել է տանը գտնվող մանկահասակ երեխան, 5 տարեկան փոքրիկը վախից չի խոսում։

Այս խորագրի վերջին նյութերը