Կարծիք

06.03.2020 17:35


«Գռմռացող» թավշյա արդարադատության դեմքը

«Գռմռացող» թավշյա արդարադատության դեմքը

Եվ այսպես, Վայոց Ձորի մարզպետ (այլևս նախկին մարզպետ) Տրդատ Սարգսյանի օգնականի` Հարություն Գրիգորյանի և սրան «փոխկապակցված» այլ անձանց կողմից փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանորեն ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրվող Զավեն Գրիգորյանին Վերաքննիչ քրեական դատարանը 1,5 միլիոն գրավի դիմաց հեշտ ու հանգիստ ազատ է արձակել` բավարարելով պաշտպանական կողմի բողոքը։

Ի՞նչ է եղել, որ` «ընդամենը» մի (կամ թեկուզ մի քանի) հատ «մուշտի» է տվել, էլի` ինչո՞ւ պիտի կալանքի տակ գտնվի։ Հետո՞ ինչ, որ տուժողը մինչ օրս «կոմայի» մեջ է, ու ոչ մեկը չգիտի` դուրս կգա այդ վիճակի՞ց, թե՞ չէ։

Սա՛ է Նիկոլի թվի «նոր» Հայաստանի և «գռմռացող» թավշյա արդարադատության դեմքը։ Սա՛ է վերաբերմունքը Բանակի, Բանակի հրամանատարական կազմի, մեծ հաշվով` զինվորական ծառայության նկատմամբ...
Հիացե՛ք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը