«Մարտի 1»-ի գործով նախկին փոխոստիկանապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ այդ հիմքը համարվում է ոչ արդարացնող:
Դատախազությունից հայտնեցին, որ Սաշա Աֆյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 38-309 հոդվածի հատկանիշներով, այն է՝ զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, դրդելը կամ այն կազմակերպելը:
Հիշեցնենք, որ Սաշա Աֆյանը 2000-2008 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ։ 2008 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին։ 2013 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: