Կարծիք

06.03.2020 12:37


Ինչո՞ւ սառեց հանրաքվեի քարոզարշավը․ նվիրատուներին «քցե՞լ» են

Ինչո՞ւ սառեց հանրաքվեի քարոզարշավը․ նվիրատուներին «քցե՞լ» են

Էս քանի օրն անընդհատ մտածում եմ, թե ինչո՞ւ սառեց հանրաքվեի քարոզարշավը: Կարծես՝ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չէ, ժողովորդն անհամբեր սպասում է, որ իրեն բացատրեն թե ինչու ու ինչին են ցանկանում «այո» ասել, դրամահավաքը արել են՝ փողի խնդիր չկա... Ու հենց այդտեղ հիշողությունս փայլատակեց:

Ախար վարչապետը դեռ երբ է ասել, որ երկրում խնդիրը գաղափարն է, փողի պակաս չկա: Փաստորեն այդ սխեման ամեն տեղ աշխատում է՝ քարոզարշավի փողի խնդիր չկա, քարոզելու գաղափարն է պակասում, մարդկանց բացատրելու համար մարդկանց հասկանալի բառեր ու նախադասություններ չկան:

Բայց այս հայտնագործությունից հետո վիճակս ավելի վատացավ: Հիմա էլ մտածում եմ՝ եթե բյուջեի փողերը ծախսելու տեղը գտնվեց՝ պարգևավճարներ տվեցին, ապա քարոզչության դրամահավաքի փողերը ո՞նց են տեղավորելու, եթե քարոզչություն չի արվում:

Նույնիսկ մտքովս չեմ ուզում անցկացնել, որ նվիրատուներին «քցել» են: Չէ՛, էդ մեկը՝ չէ՛:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը