Կարծիք

06.03.2020 11:27


Պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաև ԳԱԱ-ն ցրելու և հեղափոխական կադրերով համալրելու հարցը

Պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաև ԳԱԱ-ն ցրելու և հեղափոխական կադրերով համալրելու հարցը

Պարզվում է՝ հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլև Գիտությունների ազգային ակադեմիան (ԱԱ)։

Այն նույնպես չի վայելում ժողովրդի վստահությունը և, քանի դեռ ուշ չէ, պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաև այն ցրելու և հեղափոխական կադրերով համալրելու հարցը, առավել ևս, որ ԱԱ-ի անդամների մի մասը Ազգային Ակադեմիայում «իսկական անդամներ» և, այսպես կոչված, «թղթակից» (այսինքն` ոչ իսկական) անդամներ են։

Կամ կարելի է չթողնել, որ բանը հասնի հանրաքվեի, այլ շտապ ԱԱ գործուղել մեկ այլ Վահե Գրիգորյանի, ասենք` Նիկոլայ Բաղդասարյանին, և հանձնարարել կարճ ժամկետում ԱԱ-ն համալրել իմքայլականներից նրանցով, ովքեր քիչ, թե շատ տառաճանաչ են, իսկ ոչ իսկական` այսինքն թղթակից անդամներին ընդհանրապես ազատել, առանց այլ աշխատանքի ապահովման։

Հենց այդ ժամանակ կարելի է վստահ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակ է տարել։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը