Լրահոս

06.03.2020 11:05


Երևանում Opel-ը բախվել է բետոնե էլեկտրասյուներին, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր

Երևանում Opel-ը բախվել է բետոնե էլեկտրասյուներին, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 5 վիրավոր

Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՏQ 355 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մասիս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 էլեկտրասյուների, տապալել այն և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից 4 հոգին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը