Արարատի մարզում բախվել են Lada-ն ու Toyota Camry-ն. կան վիիրավորներ
Մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան–Երասխ ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ, 56-ամյա Արթուր Միքայելյանի վարած Lada 21101 մակնիշի 029 ԼՏ 08 համարանիշի և Ոսկետափ գյուղի բնակիչ, 72-ամյա Գոռ Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 67 AՍ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Միքայելյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 72-ամյա Ռաֆայել Զուլալյանը, 65-ամյա Գագիկ Գասպարյանը և 51-ամյա Արման Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lada-ի վարորդը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում:
Վիրավորներից Գ. Գասպարյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, Ա. Բարսեղյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում ՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Ռ. Զուլալյանը՝ «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում ՝ որպես հաշվապահ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։