Համարում եմ սա ստորերի կողմից ձեռնարկված ևս մեկ քայլ մարդասպանին ազատություն պարգևելու գործում
Հարգելի հարազատներ և ընկերներ,
Նայեցի Նարեկ Մալյանի լայվը և տեղեկացա, որ մարդասպան մհեր ենոքյանի բանտային ռեժիմը փոխարինել են՝ փակից կիսափակին, արդարադատության նախարարի հրամանով։ Անկեղծ ասած մինչև վերջ չհասկանալով իրավաբանորեն, թե դա ինչ է նշանակում, միևնույն է պարզ է, որ ստոր ոչնչության «մարդ» անունով մհերի հանդեպ կիրառվել է կարգավիճակի փոփոխություն դեպի մեղմացում։ Սա թույլ է տալիս մտածել, որ մարդասպանի կինը շարունակում է ավելի մեծ եռանդով իր երկարամյա գործունեությունը՝ ցանկացած գնով իր ամուսնու համար ազատություն ստանալու նպատակով։
Դեռևս մեկ տարի առաջ մեր ընտանիքը ունեցավ խորը հոգեբանական ապրումներ, որը մարդասպանի ու իր կնոջ նման մարդիկ շարունակում են թեժացնել՝ պատճառելով մեզ մեծ ցավ և նորից ու նորից ստիպում են անցնել այդ ամենի միջով։ Նման իրավիճակը արդեն անտանելի է դառնում, և բացի նրանից, որ կորցրել ենք որդի, եղբայր, ընկեր, կրկին ու կրկին մենք հրապարակայնորոն անցնում ենք այդ ամենի միջով։ Պարոն Մալյանի բոլոր ասածներին չվստահելու հիմքեր չունեմ, քանի որ մինչ այժմ իր կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները ոչ միայն որևէ կերպ չեն հերքվել, այլ նաև հաստատվել են։
Փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ ծրագիր է իրականացվում և ի՞նչ նպատակով: Դաժան մարդասպաններին հանենք բանտերից դուրս, իսկ կրթված, գրագետ, աշխատող և հարկ վճարող մասնագետները թող հեռանան այս երկրից: Այդ ամենը միայն կթուլացնի Հայաստանի Հանրապետությունը:
Սա գրում եմ, որ բոլորդ տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում: Համարում եմ սա ստորերի կողմից ձեռնարկված ևս մեկ քայլ մարդասպանին ազատություն պարգևելու գործում։
Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույր

Ելենա Աղաջանովայի ֆեյսբուքյան էջից