Լրահոս

05.03.2020 21:18


Մահափորձ Արմավիրի մարզում. կրակել են Ռուսաստանում հայտնի գործարար, օրերս Հայաստան վերադարձած 36–ամյա տղամարդու Jeep-ի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց

Մահափորձ Արմավիրի մարզում. կրակել են Ռուսաստանում հայտնի գործարար, օրերս Հայաստան վերադարձած 36–ամյա տղամարդու Jeep-ի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր:

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան և նա Ռուսաստանում հայտնի գործարար է:

Այս խորագրի վերջին նյութերը