Երկու տարի է՝ ՌԴ-ն բոլոր ձևերով հասկացնում է, որ չի ընդունում Քոչարյանի նկատմամբ իրականցվող վենդետտան
Առաջներում իշխանության մեջ կային մարդիկ, որոնք հստակ հասկանում էին դրսից եկող բոլոր անուղղակի մեսիջները և ձեռնարկում էին համապատասխան քայլեր։ Արդյոք իշխանությունն ունի՞ նման մարդկանց այսօր։ Չեմ կարծում, քանզի արդեն շուրջ երկու տարի է՝ Ռուսաստանի Դաշնությունը բոլոր հնարավոր և անհնարին ձևերով հասկացնում է, որ չի ընդունում Նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականցվող անձնական վենդետտան։
Իհարկե կա նաև 2-րդ տարբերակը. շատ էլ լավ հասկանում են, բայց վախի զգացումը թույլ չի տալի վարվել օրենքով։ Վախ, որ Նախագահ Քոչարյանը լինելով ազատության մեջ՝ կհամախմբի ընդդիմությունը։ Արդեն նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ բոլորիս ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ այսօր բանտարկության մեջ է Հայաստանի Հանրապետության ապագա Վարչապետը։ Մարդ, ում դեմ շուրջ 2 տարի է՝ պայքարում է ողջ պետական մեքենան՝ իր բոլոր լծակներով։ Նիկոլի ջանքերի շնորհիվ հասարակությունը համոզվեց, որ Նախագահ Քոչարյանի հետ կապված բոլոր ասեկոսեները պարզ ստեր էին։ Ստեր, որոնց տակ էլ մնացել է այսօրվա իշխանությունը։ Ստեր, որոնց տարածման համար դեռ շատ մարդիկ պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից