Սա ոչ միայն ապօրինություն էր, սա վայրագություն էր.Վարոսյան
Տառանի գործադրմամբ հատուկ նշանակության ջոկատը փորձել է տևական ժամանակ կոտրել երկու երկաթյա դուռ, երկուսն էլ չեն կարողացել կոտրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Ըստ նրա՝ խնդիրը միայն այն չէ, որ ուզել են կոտրել, թեեւ տանտերերն առաջարկում էինք, որ իրենք բացեն դռները։
«Պատկերացրեք, որ ՀՀ-ին պետք է, որ ինչ-որ զինված ահաբեկիչների խումբ և դիվերսանտների խումբ վնասազերծել։ Այսինքն՝ դուռը պետք է վնասել և արդյունքում չկարողանալ անգամ ներս մտնել»,- ընդգծեց Վարոսյանը։
Վերջինս ընդգծեց նաև մեկ այլ հանգամանք։ Նրա խոսքով՝ արդեն 20 տարի է աշխատում է քրեական արդարադատության ոլորտում և տեսել է բազմաթիվ ապօրինություններ, բայց նման ապօրինություն, որ անգամ չփորձեն ստել, երբևէ չի տեսել։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ սա ոչ միայն ապօրինություն էր, այլև՝ վայրագություն։ «Երբ որ ես մտա տուն և բարձրացա երկրորդ հարկ, տեսա ննջարանում՝ Արամ Վարդանյանի հինգ տարեկան թոռը, աղջիկ երեխա, մոր գրկին դողում է, իսկ դիմակավորված և զենքերը բաց, ննջասենյակում գոռգոռացող ոստիկաններ։ Դա զարհուրելի էր»,- ասաց Վարոսյանը։
«Եթե խոսքը գնում է քրեական գործի շրջանակների մասին, ուրեմն ոստիկանությունը պետք է գործեր Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում։
Այսինքն՝ անձին կարող են հրավիրել, դա ես չպետք է իրենց բացատրեմ»,- ասաց Վարոսյանը՝ նշելով, որ Արամ Վարդանյանը միշտ ներկայացել է ոստիկանություն և այդ պարագայում գիշերվա գործողությունները տրամաբանության մեջ չեն տեղավորվում։

Աղբյուրը՝ pastinfo.am