Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 20.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 78-ամյա Ռուզվելտ Մ.-ն, որը փետրվարի 1-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
78-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 20.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 78-ամյա Ռուզվելտ Մ.-ն, որը փետրվարի 1-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին: