Հատուկ ցուցում չունենք դասերը չշարունակելու համար, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն. Արայիկ Հարությունյան
Այսօր կառավարության հերթական նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում:
Արսեն Թորոսյանն ասաց, որ բոլոր միջոցառումները շարունակում է իրականացվել: «Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ չունի որևէ մեկը այդ թվում հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը: Այսինքն՝ ինքը համարվելով վարակիչ հիվանդանոց, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»,-ասաց նա և նշեց, որ 162 նմուշ է մինչ օրս կատարվել, միայն մեկն է հաստատվել, ամեն օր կատարվում է նմուշառուներ, ամեն ինչ վերահսկելի է և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել:
«Իսկ Գոլդեն Փելեսի ժողովուրդն ապահովվա՞ծ են ամեն ինչով»,-հետաքրքրվեց վարչապետը: Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչով ապահովված են այդ թվում՝ ինտերնետ, գրքեր և այնտեղ մնալու են մինչև մարտի 14-ը: Նախարարը հայտնեց, որ Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուրը, նոր դեպքերի գրանցման տեմպը և մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել: «Սակայն, աշխարհի այլ երկրներում իրավիճակը բարդանում է՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և մի քանի հարյուր դեպքեր Ֆրանսիայում Գերմանիայում են գրանցվել: Վրաստանում և Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, ակնկալվում է, որ երկու-երեք շաբաթից, եթե եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներ անցկացնել, պիկն անցկացնելուց հետ նորից նվազում կտեսնենք այդ երկրներում»,-ասաց նա և նշեց, որ գտնում է, որ սահմանափակող միջոցառումներին մենք ևս կարող ենք անդրադառնալ, այդ թվում Չինաստանի հետ:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը, իսկ նախարարն ասաց, որ վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան որ նախնական տեղեկությունն էր։ «Մոտ 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն Լարս»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելացրեց, որ Իրանի հետ ձևավորել է երկխոսություն։ «Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին»,-ասաց ԱԳ նախարարը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ անդրադարձավ բիտումի ներմուծման հետ կապված խնդրին։ «Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են ՀՀ առողջապահության նախարարության հետ: Նա նշեց, որ հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու համար, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն:
Հատուկ ցուցում չունենք դասերը չշարունակելու համար, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն. Արայիկ Հարությունյան
Այսօր կառավարության հերթական նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում:
«Իսկ Գոլդեն Փելեսի ժողովուրդն ապահովվա՞ծ են ամեն ինչով»,-հետաքրքրվեց վարչապետը: Նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչով ապահովված են այդ թվում՝ ինտերնետ, գրքեր և այնտեղ մնալու են մինչև մարտի 14-ը: Նախարարը հայտնեց, որ Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուրը, նոր դեպքերի գրանցման տեմպը և մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել: «Սակայն, աշխարհի այլ երկրներում իրավիճակը բարդանում է՝ Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և մի քանի հարյուր դեպքեր Ֆրանսիայում Գերմանիայում են գրանցվել: Վրաստանում և Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ է, ակնկալվում է, որ երկու-երեք շաբաթից, եթե եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներ անցկացնել, պիկն անցկացնելուց հետ նորից նվազում կտեսնենք այդ երկրներում»,-ասաց նա և նշեց, որ գտնում է, որ սահմանափակող միջոցառումներին մենք ևս կարող ենք անդրադառնալ, այդ թվում Չինաստանի հետ:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան որ նախնական տեղեկությունն էր։ «Մոտ 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն Լարս»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելացրեց, որ Իրանի հետ ձևավորել է երկխոսություն։ «Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին»,-ասաց ԱԳ նախարարը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ անդրադարձավ բիտումի ներմուծման հետ կապված խնդրին։ «Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են ՀՀ առողջապահության նախարարության հետ: Նա նշեց, որ հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու համար, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն:
Աղբյուրը՝ Tert.am