Լրահոս

04.03.2020 16:19


Երևանում Kia-ի վարորդը բախվել է ծաղկի սրահի պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հողամասում. կան վիրավորներ

Երևանում Kia-ի վարորդը բախվել է ծաղկի սրահի պատին, փլուզել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հողամասում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանոմ։ Ժամը 15։30-ի սահմաններում Kia մակնիշի 07 DG 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարկավագի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 122 հասցեում գործող ծաղկի սրահի պատին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել նշված տան բակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kiaի վարորդը տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, իսկ ծաղկի սրահի աշխատակցուհին՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատսճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո կանգնել է, արդարացել է, թե ինքը կապ չունի վթարի հետ և թողել, հեռացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով ծաղկի սրահի պատի ահագին հատված փլուզվել է։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը