Դարձնե՛նք Հայաստանը կորոնատուրիզմի տարածաշրջանային կենտրոն
Փաստորեն` ընտրական տուրիզմը խթանելու միջոցով «տնտեսական հեղափոխությունն» անշրջելի դարձնելու հույսերն էլ ջուրն ընկան Նիկոլի մյուս ֆանտազիաների պես։
Առանց այն էլ խելքին մոտ չէր, թե Նիկոլին ու իր չարած «հեղափոխությունը» հեռվից սիրող հպարտ քաղաքացիներն իրենց նեղություն կտան, փող կծախսեն, կգան, կլցվեն Հայաստան, ինչ է թե` «այո՛» ասեն ՍԴ-ն վարչա(հրամայա)պետի «տնամերձը» դարձնելու հակասահմանադրական հանրաքվեին։
Հիմա, երբ նույնիսկ հավատավոր զոմբիները տեղն են բերել, որ «թու-թու-թու»-ներով, «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»-ի կարգի հաթաթաներով վարակի դեմը չես առնի, պետք է «գլխից ձեռ քաշած» լինել կամ ապուշ` «հանուն ոչնչի» սեփական առողջությունը փորձության ենթարկելու համար։
Բայց դեռ ամեն ինչ կորած չէ։ Ճիշտ են ասում` խելքին մի լավ զոռ տալու դեպքում Նիկոլը կարող է շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից. առանց շախի մատ անել կորոնավիրուսին` զարկ տալով կորոնատուրիզմի զարգացմանը։
Համաձայնեք` բարեկամ Իրանի և Չինաստանի վարակակիրներից շատերը դեմ չեն լինի մահաբեր վիրուսի դեմ «նոր» Հայաստանի լավագույն հանգստավայրերից մեկի` Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներում, այդ թվում` ապասեփականաշնորհված «Գոլդեն Փելես»-ում կռիվ տալու շահավետ առաջարկությանը։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից