Կարծիք

04.03.2020 14:44


Արջուկն, Ամպիկն ու Մոլլին, խանդով նային Նիկոլին, միթոմ՝ ո՞ւմ էս բերել, որ... գելխեղդ, անունն էլ՝ Բոնբոր

Արջուկն, Ամպիկն ու Մոլլին, խանդով նային Նիկոլին, միթոմ՝ ո՞ւմ էս բերել, որ... գելխեղդ, անունն էլ՝ Բոնբոր

Համարյա «էքսպրոմտ»

***
Դունչը հենած հատակին,
Մտքերի մեջ էր Մոլլին...
--
Թախծոտ նայեց Բոնբորը՝
Էլիտար չէր ոսկորը...
Բայց ասեմ, որ էսպես շուն
Չէր տա ախպերն՝ ախպորը:

Միջավայրը հոտոտեց,
Թբիլիսոն կարոտեց,
Չեմուչումով գռմռաց,
Մի քիչ իր շուրջը ֆռաց...

Արջուկն, Ամպիկն ու Մոլլին
Խանդով նային Նիկոլին,
Միթոմ՝ ո՞ւմ էս բերել, որ...
Գելխեղդ, անունն էլ՝ Բոնբոր:
Իբր քիչ էր մեզ Քայլոն՝
Գերլկստված սուտ Չալոն,
Հլա դրա սըֆաթին,
Բռնես, ծեփես ասֆալտին...

Էն օրն եկավ, թե՝ մայլում
Քարոզում եմ ես այլո,
Ամբողջ օրը՝ հա՛ֆ հա, հա՛ֆ,
Իբր, գնա, ասա՝ հա՛...

Այ, ուրիշ է Ամպիկը,
Երես առած կապիկը,
Բա խորամանկ Արջուկը,
Միս թռցնող էդ մուկը...

...Է՜հ, թարս աճեց խիյարը,
Խի՞ ուշացրին խավիարը...
Խորհեց Մոլլին,
Դունչը՝ պոլին...

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը