Կարծիք

04.03.2020 11:57


Այ հենց այսպես են «կառավարում» մեր շահերը թավշյա անճարակները ԵԱՏՄ շուկայում

Այ հենց այսպես են «կառավարում» մեր շահերը թավշյա անճարակները ԵԱՏՄ շուկայում

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է Վրաստանի նախագահին, ապա Վրաստանի հայկական համայնքի հետ, միևնույն ժամանակ դեպի Ռուսաստան խմիչք տեղափոխող բեռնատարներին վրացական կողմը շուրջ 10 օր է՝ ապօրինաբար կանգնեցրել է սահմանին՝ որակի ստուգումներ իրականացնելու պատրվակով: Աբսուրդ է, բայց թավշյա է: Խմիչքը վրացական շուկայի համար չէ, բայց Վրաստանը հարկ է համարում այդ կերպ արգելանք հանդիսանալ դեպի ռուսական շուկա արտահանվող հայկական արտադրանքի համար, որպեսզի փոխարենն արտահանի իրենը:

Թվում է մանրուք, բայց հայաստանյան իշխանության անողնաշարության հերթական խոսուն վկայությունն է, վարչապետի գլխավորությամբ Վրաստան կատարած այցի զրո էֆեկտիվության ապացույցը:

Այ հենց այսպես են «կառավարում» մեր շահերը թավշյա անճարակները ԵԱՏՄ շուկայում: Հասկացե՛ք, երկիրը լուրջ ու արժանապատիվ, իր շահերը կարևորող ու առաջ տանող ղեկավարի կարիք ունի, ոչ թե լուրջ դեմքով հիմար-հիմար խոսացողների:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը