Կարծիք

04.03.2020 11:48


Ֆյուրերիկն ու նրա պահապանները

Ֆյուրերիկն ու նրա պահապանները

Թավշյա առաջնորդը մի քանի կռիվ կինո է նայել ու տեսել, որ Հիտլերը կուսակցությունում ահաբեկչական թև ուներ։

Կամ էլ Գուգլով հանդիպել է չինական խունվեյբիններին ու դուրը եկել է գաղափարը։

Արդյունքում՝ ի հայտ են եկել կիսազինվորական շորերով «հեղափոխության պահապաններ»։ Նրանք կանաչավուն համազգեստ են կրում ու կրկնակի կեղծ մեսիջ ունեն իրենց անվան մեջ։ Նախ հեղափոխություն չի եղել, որ իրենք էլ պահպանեն։ Բացի դա՝ ոչ թե իրենք են պահապաններ, այլ իրե՛նց են իշխող ուժի «սև դրամարկղի» հաշվին պահպանում։

Ի դեպ, «պահապանների» համազգեստի գույնը սխալ է ընտրված։ Այս իշխանության բնույթը հաշվի առնելով՝ նրանց պետք էր ծիածանագույնով պատել։ Այ դա հեղափոխական կլիներ։ Նույնիսկ թավշյա։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը