Մյասնիկյան պողոտայում բախվել են KIA-ն ու BMW-ն. կա վիրավոր. BMW-ի վարորդը եղել է խմած
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 39 հասցեի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 33-ամյա Արմեն Ավագյանի վարած BMW մակնիշի 36 FD 240 համարանիշի և Երևանի բնակիչ, 28-ամյա Մհեր Հակոբյանի վարած KIA մակնիշի 14 TV 414 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ Մ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ BMW-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: