Լրահոս

04.03.2020 11:09


Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ:

Հրշեջ-փրկարարները՝ Գառնի գյուղի բնակիչների և Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի գլխավորությամբ, կարողացել են մեծ դժվարությամբ նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները գյուղապետի գլխավորությամբ նախ կանխել են կրակի տարածումը դեպի «ղամիշներ», որից հետո արդեն ժամանած Կոտայքի և Երևանի հրշեջները ամբողջովին մարել են կրակը:

Կրակի օջախներին մոտենալու համար հրշեջներն ու գյուղացիները մոտ 1 կմ ոտքով են անցել, քանի որ նշված հատված ավտոմեքենայով հնարավոր չէր մոտենալ:

Գյուղացիների և հրշեջների շնորհիվ փրկվել է 1000- ից ավելի պտղատու ծառեր, այդ թվում՝ խնձորենի, տանձենի, ընկուզենի և այլ ծառատեսակներ:

Ըստ նախնական վարկածի՝ հնարավոր է՝ այն դիտմամբ այրել են, սակայն այդ ամենը նախնական վարկած է:

Թե ինչն է եղել կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննոււթյուններ կատարելուց հետո:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը