Լրահոս

04.03.2020 10:50


Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծը

ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներ:

Գործող օրենքի համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը:

Այս խորագրի վերջին նյութերը