Դիմում եմ Ձեզ, տիկին Դանիբեկյա՛ն, կա՛մ ներկայացեք դատարան, կա՛մ հեռացեք
2019 թվականի սեպտեմբերի 28-ին կալանավորվեցինք ես և Sargis Ohanjanyanը միայն այն բանի համար, որ համարձակվել էինք կրկնել ՀՀ վարչապետի եւ ԲԴԽ նախագահի պաշտոնները զբաղեցրած անձանց խոսքերը, համարձակվել էինք հարցնել Աննա Դանիբեկյանի կարծիքն այդ խոսքերի վերաբերյալ:
Սակայն մեզ չէին կալանավորի, եթե տիկին Դանիբեկյանը չփոխեր իր ցուցմունքը, եթե Դանիբեկյանը չհորիներ, իբր թե մենք իրեն հարցեր ենք ուղղել Ռոբերտ Քոչարյանի գործով դատական պրոցեսների մասին և դրանով խոչընդոտել նրա կողմից իրականացվող արդարադատությունը: Ամենածիծաղելին էլ այն է, որ ողջ քրեական գործը կառուցվել է Աննա Դանիբեկյանի շարադրության (հաղորդում, բացատրություն, ցուցմունք, առերեսում) վրա, ի հեճուկս՝ որ գործում սկզբից մինչև վերջ ներկայացված է տեսաերիզը, որում հստակ լսվում են իմ հարցերը:
Հիմա ի՞նչ՝ ստացվում է ՝ ստե՞լ է Դանիբեկյանը, թե՞ ոչ ։
Ի դեպ Դանիբեկյանին այսօր միջնորդել են, որ նա ինքնաբացարկ ընդունի, քանի որ որպես տուժող իր տրված ցուցմունքից հետո այդքան էլ անաչառ չէ նա որպես դատավոր:
Դիմում եմ Ձեզ, տիկին Դանիբեկյա՛ն, կա՛մ ներկայացեք դատարան, պնդեք և ապացուցեք նախկին տրված ցուցմունքը, կա՛մ ինքնաբացարկ ընդունեք, հեռացեք՝ վերջ տալով այս կրկեսին։

Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից