Կարծիք

03.03.2020 17:00


ՀՔԾ-ն չի կողմնորոշվում՝ ինչ անել մարտի 1-ի վերաբերյալ նոր հաղորդման հետ

ՀՔԾ-ն չի կողմնորոշվում՝ ինչ անել մարտի 1-ի վերաբերյալ նոր հաղորդման հետ

ՀՔԾ-ն չի կողմնորոշվում՝ ինչ անել մարտի 1-ի վերաբերյալ նոր հաղորդման հետ։

Դեռևս հունվարի 29-ին հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որը վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին։ Մասնավորապես՝ հիմնավոր թվացող փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ մարտի 1-ի բախումները եղել են նախապես ուղղորդված սադրանքի արդյունք, որը կազմակերպել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներից մեկը։ Նշված հաղորդումը դատախազությունը ուղարկել էր ՀՔԾ՝ մարտի 1-ի գործին կցելու և համատեղ ընթացք տալու նպատակով։ ՀՔԾ-ն շարունակական անգործություն է ցուցաբերում և որևէ տեսակի պատասխան չի տալիս հաղորդմանը, ավելին՝ ամսից ավել է անգամ ինձ չեն կանչել բացատրություններ տալու։

Տպավորություն է, որ ես և ՀՔԾ-ն տարբեր քրեական դատավարության օրենսգրքեր ենք կարդում։ Իմ կարդացած օրենսգրքում հաղորդումների վերաբերյալ դատավարական որոշումները ընդունվում են 10-օրյա ժամկետում, մինչդեռ ՀՔԾ-ի ունեցած օրենսգրքում նման կարգավորում չկա, հակառակ դեպքում ես կստանայի պատասխան։ Ընդ որում, ՀՔԾ-ն խուսափում է անգամ հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելուց, քանի որ նման որոշումը առերևույթ ոչ իրավաչափ է լինելու, քանի որ հիմքերը երկաթյա են։

Нет описания фото.
Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը