Լրահոս

03.03.2020 15:20


Աբովյան քաղաքի քաղաքապետարանի աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

Աբովյան քաղաքի քաղաքապետարանի աշխատակիցը Toyota-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

Երեկ՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած Toyօta Camry մակնիշի 35 ԼQ 015 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Էլարի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 11-ամյա Սյուզաննա Բ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխայյն տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գրիգորյանն աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում՝ քաղաքաշինության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ, իսկ վրաերթի եթնարկված երեխան սովորում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։

Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը