Կարծիք

03.03.2020 18:42


Քանի Նիկոլը նստած է Հայաստանի վարչապետի աթոռին, մենք միջազգային հարթակներում շարունակելու ենք լինել օրակարգից դուրս

Քանի Նիկոլը նստած է Հայաստանի վարչապետի աթոռին, մենք միջազգային հարթակներում շարունակելու ենք լինել օրակարգից դուրս

Քանի Նիկոլը նստած է Հայաստանի վարչապետի աթոռին, մենք միջազգային հարթակներում շարունակելու ենք լինել օրակարգից դուրս, անգամ մեզ անմիջականորեն վերաբերող հարցերում։

Զոհրապ Մնացականյանի թու, թու, թուն

Իշխանությունը զավթածների անպատասխանատվությունը վերածվում է երկրի արտաքին անվտանգային լուրջ սպառնալիքի։

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում՝ Չավուշoղլուն ֆիքսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կարևորությունը։

Զոհրապ Մնացականյանն էլի խուսափել է շարադրել հայկական կողմի առաջնահերթությունները, բանակցային գործընթացում ընդունելի մեր տեսակետները։

Մնացականյանի մտքով չի անցել գոնե շարադրել կարգավորմանն ուղղված ու միջազգայնորեն ճանաչված երեք սկզբունքները։

Կարծում եմ, Զոհրապ Մնացականյանի պատասխանը եղել է անտեղին ու ոչ համարժեք։ Զոհրապ Մնացականյանի պատասխանը երևի կլինի ադրբեջանական կողմից Ղուրանի մեջբերմամբ։

Չանտեսենք նաև, որ սպասվում է ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահի հանդիպումը։ Կարծում եմ դրա ընթացքում չեն շրջանցվի նաև Արցախյան հիմնահարցը ու շատ հնարավոր է հենց Արցախի հարցի շուրջ լինեն միասնական մոտեցումներ, որը մեզ համար կարող է անդառնալիի սկիզբ դառնալ։

Փաստորեն, Թուրքիայի երկար տարիների ջանքերը ներգրավելու Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին սկսում է կամաց-կամաց իրականություն դառնալ Նիկոլի ապաշնորհ լինելու պատճառով։

Իսկ մեր ԱԳՆ-ն այս ամենը կանխելու կամ արժանի հակահարված տալու փոխարեն զբաղված է Մյունխենում Նիկոլի արտաբերած «ֆենոմենալ» նախադասություններին տրամաբանական ոճ հաղորդելով։

ԱԳՆ-ն փոխարեն բանակցային գործընթացում հանդես գա նախկինում մեր ունեցած ամուր դիրքերից՝ շարունակ հիմնավորում է Նիկոլի դատարկաբանությունները դրանք փորձելով մատուցել, իբր նոր փաթեթավորմամբ։

Հ.Գ. Մարիա Զախարովայի վերջին մեկնաբանությունները Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ անուղղակի հավաստումն են վերը ասվածի։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը