Կարծիք

03.03.2020 14:12


Քոչարյանը պետք է ազատ արձակվի, իսկ Մարտի մեկի իրական պատասխանատու Նիկոլ Փաշինյանը՝ կանգնի դատարանի առաջ

Քոչարյանը պետք է ազատ արձակվի, իսկ Մարտի մեկի իրական պատասխանատու Նիկոլ Փաշինյանը՝ կանգնի դատարանի առաջ

Ամբողջությամբ կիսում եմ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի այն պնդումը, ըստ որի` առաջին ատյանի դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, պետք է որոշում կայացնի դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը այն հիմքով, որ 2008-ին չի եղել այնպիսի մեղադրանք, որում մեղադրում են Քոչարյանին: Բոլորն են հասկանում, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար` մարտի 1-ի գործը կառուցված է խարխուլ բազայի վրա, այն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է իրենից ներկայացնում, և ենթակա է անհապաղ փակման:

Իհարկե, դա չի նշանակում, որ մարտի 1-ի մեղավորները չպետք է հայտնաբերվեն և պատժվեն: Բոլորս լավ հիշում ենք, որ 2007 թվականին ընթանում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի յոթ համախոհների դատավարությունը, որոնք մեղադրվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: 2009-ին, սակայն, մեղադրող դատախազները հրաժարվեցին մեղադրանքից` բանավոր նշելով, որ «օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հանցակազմեր, մենք հրաժարվում ենք մեղադրանքից, որովհետև օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ»:

Այս նույն հիմքով այսօր Աննա Դանիբեկյանը պետք է կասեցնի Քոչարյանի հետապնդումը, իսկ քննությունը պետք է լրջանա և նոր թափ հավաքի, քանի որ արդարության վերականգնման եւ տապալված սահմանադրական կարգի վերականգնման համար առաջինը պետք է պատասխանատվության ենթարկվի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը