Լրահոս

03.03.2020 13:59


Գյումրիում «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղա է ընկել

Գյումրիում «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղա է ընկել

Դեպքը տեղի է ունեցել ծննդյան տոնի խնջույքի ժամանակ։ Վիրահատելուց հետո տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։

Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղան աստիճաններով ցած է գլորվել:

Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Ընդունման պահին տղայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ դեպքը եղել է երեկ` մարտի 1–ին։ Տղային ընդունելուց հետո կատարվել է լաբորատոր գործիքային հետազոտություն, ախտորոշվել է գլխի ու որովայնի վնասվածք, կոտրվածքներ: Կատարվել է անհետաձգելի վիրահատության:

«Ավելի ուշ Երևանից ժամանած մասնագետների հետ Գյումրիում հրավիրված խորհրդակցության ժամանակ տղային Երևան տեղափոխելու որոշում է կայացվել։ Տղան արդեն տեղափոխվել է Երևան»,-նշեց Ժորժիկ Սերոբյանը:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Արագած» մարզամշակութային կենտրոնի տարածքում գտնվող «Օլիմպիկ» ռեստորանում ծննդյան խնջույքի ժամանակ: 15–ամյա Ալբերտը ռեստորանից գնացել է մարզամշակութային կենտրոնի ակումբ, ներսի աստիճաններով բարձրացել տանիք, որտեղից աստիճաններով գլորվել է ներքև: Ըստ նախնական տեղեկությունների` դեպքի պահին տղան մենակ է եղել:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում:

Лестница в СКК Арагац

Այս խորագրի վերջին նյութերը