Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է
Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է 2 ավտոմեքենա: Մեկ անձ՝ Մհեր Հ.-ն, տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մարտի 3-ին, ժամը 00:18-ին:
Պարզվել է, որ «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մհեր Հ., ծնված 1993 թ.), այնուհետև վերջինս բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին:
Փրկարարները «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Մհեր Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: