Երևանի Գայի պողոտայում ավտոմեքենան բախվել է գազատարին. կա վիրավոր
Մարտի 2-ին, ժամը 18:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Կարաս»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած:
Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 13/1 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի ցանցի մոտակայքում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովիկ Գ., ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք:
Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: