Լրահոս

03.03.2020 12:10


Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է Mercedes, իսկ 33-ամյա տիրոջ դին՝ կամրջի տակ

Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերվել է Mercedes, իսկ 33-ամյա տիրոջ դին՝ կամրջի տակ

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում։

Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սեդրակ Ա-ի դին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է մահացածին, իսկ մինչ դեպքը, նա իր ընկերների հետ հացկերույթի է մասնակցել, որի ժամանակ ընկերներին հայտնել է, որ ինքը 1 ժամով դուրս է գալիս, կվերադառնա, սակայն, երբ ուշացել է, ընկերները անհանգստացել և սկսել են որոնողական աշխատանքներ կատարել և դիմել են 9-11 ծառայություն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը