Մոտ 2 մլրդ դրամի պակասորդ. զինվորականների սոցապահովության չմուտքագրած գումարների շուրջ նոր զարգացումներ են սպասվում․ «Իրավունք»
«Կառավարության գլխին նոր սև ամպեր են կուտակվում: «Իրավունքի» ունեցած տեղեկություններով՝ զինվորականների սոցապահովության չմուտքագրած գումարների շուրջ նոր զարգացումներ են սպասվում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբր երկրում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ և, ըստ տրամաբանության, 50 հազար նոր աշխատողները պետք է ժողովրդի մեջ լայն տարածում գտած «1000 դրամների» հիմնադրամին փոխանցեին իրենց աշխատավարձից ամենամսյա հազարական դրամները, ինչը պետք է ապահովեր հիմնադրամի համար 50 միլիոն դրամ լրացուցիչ մուտքեր՝ տարեկան 600 միլիոն դրամ, սակայն այդ գումարները չկան:
Գործը հասել է նույնիսկ Դատախազություն, որտեղ էլ, ըստ էության, փորձում են գործը կոծկել: Հիմա արդեն մոտ 2 միլիարդ դրամի է հասնում այն գումարը, որը չի փոխանցվել հիմնադրամին, և փաստացի այդքան պակասորդ կա: Զարմանալի է, որ այս խնդրի մասին լռում են իշխող իմքայլականները: Իսկ թե ովքեր են կերել զինվորը հացը, պարզ կդառնա շուտով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: