Սամվել Ալեքսանյանի գործարաններից մեկում աթոռների «ճգնաժամ» է, աշխատակիցները ստիպված ոտքի վրա են աշխատում․ «Իրավունք»
«Մեր տեղեկություններով՝ գործարար, նախկին օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործարաններից մեկում աթոռների ճգնաժամ է: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասերից մեկում խիստ պակասում են աթոռները, ուստի աշխատակիցները ստիպված ոտքի վրա են աշխատում: Այստեղից ի՞նչ հետևություն կարելի է անել, որ գործարար Ալեքսանյանի գործերը վատացե՞լ են, թե Ալեքսանյանը խնայողություն է անում բանվորների հաշվին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետ կապված խուճապի արդյունքում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների որոշ ցանցերում դատարկություն է տիրում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Ալեքսանյանի գործերը գնալով լավանում են, այլ ոչ թե վատանում, բայց վերջինս չի կարողանում տարրական պայմաններ ապահովել իր իսկ գործարանային աշխատակիցների համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: