Լրահոս

03.03.2020 10:40


Նոյեմբերյանում թալանել են տեղի հայտնի ԱՁ տնօրենի բնակարանը

Նոյեմբերյանում թալանել են տեղի հայտնի ԱՁ տնօրենի բնակարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 1-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կամո Մ.-ն դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ փետրվարի 27-ի ժամը 09:30-ից մինչև ժամը 17:35-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիի միջոցով բացել են իր տան մուտքի դուռը և այնտեղից կատարել գոողություն:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին Կամո Մ.-ն հայտնել է, որ ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և ընդհանուր առմամբ իրեն պատճառվել է մոտ 7 մլն դրամի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կամո Մ.-ն Նոյեմբերյանում հայտնի է որպես «Մամյան Կամո» ԱՁ տնօրեն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողերի տարած ոսկեղենը եղել է մոտ 50 կտոր:

Այս խորագրի վերջին նյութերը