Լրահոս

03.03.2020 10:33


Լոռու մարզում հերթական վթարը՝ Նովոսելցովո ջրատարի վրա

Լոռու մարզում հերթական վթարը՝ Նովոսելցովո ջրատարի վրա

Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, հերթական անգամ պայթել է Նովոսելցովո ջրատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետեւանքով ջրի մեծ շիթը պոկել է վերջերս հիմնանորոգված միջպետական ճանապարհի ասֆալտի շերտից որոշ հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո դադարեցվել է Նովոսելցովո ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մինչեւ վաղը:

Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ սա վերջին օրերին ջրատարի վրա եղած 2 պայթյունն է: Ճանապարհը բեռնատարների համար փակ է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը