Կարծիք

03.03.2020 00:32


Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել

Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել

Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել։

Իրենցքայլականներն ապագայում չեն կարողանա ասել, որ իրենք ընդամենը կոճակ սեղմողներ են եղել ու մեղավոր չեն։ Դա չի հաջողվելու․ հատ առ հատ պատասխանատվություն են կրելու՝ լողալ չգիտեք, ջուրը չմտնեիք։

Մինսկի խմբի համանախագահների՝ Անկարա այցելելը՝ այս պահին, ու Չավուշօղլուի հայտարարությունը, նման վտանգ է իր մեջ պարունակում։ Այս առումով Արցախի ընտրություններն արդեն այլ երանգ են ստանում, ինչպես նաև հանրաքվեի իմաստն է երևակվում։

Ինչ վերաբերում է ժողովրդի սրտի վարչապետին, ապա նման զարգացման դեպքում պետք է հասկանալ, որ նա հենց սկզբից է տեղյակ եղել նման սցենարին՝ առաջ մղելով անվտանգության հարցը անկախության հարցի հաշվին։

Հույս ունենանք, որ սա ընդամենն առաջին տպավորությունն է և ես սխալվում եմ, իսկ ռուսները փորձում են ընդամենը ժամանակ շահել, իսկ Էրդողանը՝ իր ժողովրդին բացատրել Սիրիայում համաձայնության գալու նպատակը, դեմքը փրկելու համար, հետո կյանքը մի բան ցույց կտա։

***

Թուրքիան Սիրիայում գործում է մոտավորապես նույն տրամաբանությամբ, ինչ որ Հայաստանը՝ Ադրբեջանում։

Մենք ասում ենք, որ Արցախի անվտանգությունը ապահովվում է "ազատագրված-գրավված" տարածքները՝ պաշտպանական խորության խնդիր է լուծվում։ Նույնը ասում է Թուրքիան՝ Սիրիայի քուրդ "տեռորիստների" վտանգից պաշտպանվելու համար անվտանգության միջանցք է Սիրիայում ստեղծում։
Նաև Իբլիդի սուննի արաբները նույնպես ինքնորոշվում են, իսկ ինքը նրանց օգնում է ազատվել ոչ դեմոկրատ Ասադից։

Կարելի է ևս մի քանի զուգահեռներ տանել։

Հիմա, երբ բանակցություններ են գնում, Թուրքիան այդ զուգահեռներն է տանում և Սիրիայի խնդրի հետ Արցախի խնդիրն է արդեն դնում։ Այսինքն, ինչու Ռուսաստանը և մյուսներն այդ երկու դեպքերի հանդեպ տարբեր դիրքորոշում են ցուցաբերում։ Նաև, եթե Ռուսաստանը Թուրքիայի ազդեցության գոտի է մտնում, ապա ինքն էլ Ռուսաստանի ազդեցության գոտին կմտնի։

Հասկանալի է, որ բացի զուգահեռներից կան տարբերություններ, նաև բոլորը միաժամանակ տարբեր խնդիրներ են լուծում, Թուրքիայի համար էլ Սիրիան ավելի կենսական է և այլն, բայց պրոցեսը տանում է նրան, որ Սիրիան ու Արցախը կարող են նույն կաթսայում հայտնվել, ինչից պետք է խուսափել։ Դա արդեն մեր արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի, վաղուց պետք էր այդ ուղղությամբ մտածել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը