Մինչ Նիկոլն ու իր բրիգադը կենաց-մահվան կռիվ են տալիս «անվտանգ» կամ «քիչ վտանգավոր» վարակի` կորոնավիրուսի դեմ, «նիկոլավիրուսով» ախտահարված քառակուսի ուղեղներն էլ ինքնաբուխ «նիկոլությամբ» են զբաղված`«թաղման արարողություններ» են կազմակերպում... ոչ թե «կորոնավիրուսի», այլ`«Ո՛չ»-ի համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Անկարա, հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ և քննարկել նրա հետ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարները։
Համանախագահները լռում են, բայց Չավուշօղլուն արդեն ասել է իր «տղամարդու խոսքը»` Թվիթերում գրառում է արել և, ամփոփելով հանդիպման արդյունքները, «ցուցում տվել» միջնորդներին, թե բա`«Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի արդյունավետ աշխատեն Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ, հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման հիման վրա»։
Հիշեցնենք, որ Մյունխենում փետրվարի 15-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից և դրան հաջորդած «ռեալիթի շոուից» առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել էր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ասվածի ներկայացուցչի հետ։ Հաջորդ օրը վերջինիս մասնակցությամբ նմանատիպ մի միջոցառում էլ Ֆրանսիայում էր կազմակերպվել։ Վերջերս էլ աչքալուսանք ստացանք, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկն է ընդունել «անհայտ ծագման» այդ սուբյեկտին և շնորհավորել պատգամավոր ընտրվելու` Միլի մեջլիսում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրյալ ներկայացուցիչը» դառնալու կապակցությամբ։
Մյունխենյան «բոլոլայից» անմիջապես հետո Փաշինյանը, եթե հիշում եք, ֆեյսբուքյան իր էջում (ինչո՞ւ ո՛չ Թվիթերում, որտեղ «գրառում» է այն, ինչը պետք է դրսում էլ լսեն ու իմանան, դատե՛ք ինքներդ) հերթական մի գրառումն արեց` 6 կետից կազմված, և ներկայացրեց դա որպես «մյունխենյան սկզբունքներ»։
Բանակցային գործընթացին շատ թե քիչ հետևող ցանկացած մեկը հասկանում է, որ ոչ մի մյունխենյան սկզբունքներ էլ չկան։ Կա բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթ`մադրիդյան սկզբունքների ինչ-որ մոդիֆիկացիա, որի գոյության փաստն ինքնին հայկական կողմը՝ ի դեմս Փաշինյանի և իր արտգործնախարարի, համառորեն հերքում է` ի հեճուկս Մինսկի համանախագահների, որոնց հայտարարություններն այլ բան են ասում։
Եվ կա ուշացումով հրապարակված կարգավորման մի փնթի «տեսլական»` Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման տեսքով, որտեղ կիսատ-պռատ, խիստ ընդհանրական, շրջհոսելի, ոչինչ չպարտավորեցնող մշուշոտ ձևակերպումներով շարադրված են պաշտոնական Երևանի մոտեցումները խնդրի «բոլորի համար ընդունելի» կարգավորման վերաբերյալ. «բարի ցանկությունների» հռչակագիր, որ «կիրթ» Ալիևն էն գլխից մերժել է և մերժում է։ Այն էլ` շատ կոշտ, «քյառթու», աննրբանկատ ձևով` յուրաքանչյուր հարմար առիթով և նույնիսկ անառիթ աչքներս խոթելով խնդրի լուծման Ադրբեջանի համար ընդունելի ՄԻԱԿ տարբերակը. այն, որ հաճույքով երկրորդում է թուրքական կողմը, տվյալ դեպքում` Չավուշօղլուի շուրթերով։
Իսկ թե ինչպես են վերաբերվում Մինսկի խմբի համանախագահնե՛րը Փաշինյանի «մյունխենյան սկզբունքներին»` նույնպես պարզ է։ Նրանք, բնականաբար, հրապարակավ չեն արձագանքել Հայաստանի վարչա(հրամայա)պետի ֆեյսբուքյան գրառմանը` 6 կետանոց հռչակագրային ձևակերպումներին, որ Փաշինյանը նույնիսկ համարձակություն չունեցավ բարձրաձայնել Ալիևի հետ «առերեսման» ժամանակ։ Բայց հենց միայն փաստը, որ «բանակցությունները» տեղափոխվել են Թուրքիայի դաշտ և «պաշտոնապես» դարձել թուրքական օրակարգի մի մասը, արդեն խոսում է իր փոխարեն։
Ստացվում է, որ մի կողմից` «ԼՂ ադրբեջանական համայնքն» իր ստատուսով հավասարեցվում է Արցախի օրինական ընտրված իշխանություններին, մյուս կողմից` Թուրքիան դառնում է բանակցային սուբյեկտ` հակամարտության փաստացի կողմ, որի հետ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես հանդիպում և քննարկում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
Սա՛ է այն ամենը, ինչ պետք է իմանալ Փաշինյանի «նոր կետի» և «թավշյահեղափոխական» փնթի դիվանագիտության մասին։
«Թավշյա» փնթի դիվանագիտության պտուղները

Լիլիթ Պողոսյան