ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախկին տեղակալը կշարունակի մնալ կալանավորված. Դատարանը մերժել է բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք փոխնախարարը կալանավորվել է դեկտեմբերի սկզբներին. ԱԱԾ-ն պաշտոնապես էր, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ փոխնախարարը կալանավորվել է։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ: