Կարծիք

02.03.2020 16:29


Մամուլի «գեներալնի քարտուղարը» մամուլի քարտուղար է նշանակել, որ ի՞նչ անի

Մամուլի «գեներալնի քարտուղարը» մամուլի քարտուղար է նշանակել, որ ի՞նչ անի

Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նախագահի մամուլի քարտուղարը լավ թե վատ նախագահի մամուլի քարտուղար էր` հազարից մեկ հանդիպում էր լրագրողների հետ և բարձրաձայնում նախագահի մոտեցումներն այս կամ այն հարցում։

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մամուլի քարտուղարի ինստիտուտը կայացավ, դարձավ այն, ինչին կոչված էր «ի պաշտոնե»` պարբերաբար (բավական հաճախ) ասուլիսներ էր անում, ներկայացնում նախագահի միջպետական, պաշտոնական այցերի և հանդիպումների օրակարգը, դիրքորոշումները հանրային հնչողություն ունեցող խնդիրների վերաբերյալ, պատասխանում լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին`առանց սահմանափակման։

Սերժ Սարգսյանի օրոք մամուլի քարտուղարի պաշտոնը մղվեց հետին պլան` շատ ջանալու դեպքում մամուլի քարտուղարից կարելի էր հեռախոսազանգերի միջոցով ճշտումներ անել, կամ` ֆեյսբուքյան էջից հակիրճ տեղեկություններ ստանալ` առանձին հարցերի հետ կապված, բայց լրատվամիջոցների հետ ուղիղ, այսպես ասած` կենդանի շփման «մշակույթը» մոռացվեց։

«Նոր» Հայաստանի «առաջին ջութակ»` վարչա(հրամայա)պետ Փաշինյանի օրոք մամուլի քարտուղարի պաշտոնը լրիվ ձևական մի բան է դարձել` ավելորդ «ուտող բերան», ուրիշ ոչինչ։

Մամուլի քարտուղարը ո՞ր մեղքս է, եթե ինքը տեղովը մեկ մամուլի «գեներալնի քարտուղար» է, որ կա` «սամ սեբե ռեժիսոր». ամբողջ օրը Ֆեյսբուքից դուրս չի գալիս, ճանճը տզզում է թե չէ` գրառում է, տեսա(ձայնա)գրում, գցում իր էջը, լուսաբանում «կենդանի եթերում», մեկնաբանում իր ամեն փռշտոց, «հրատապ տեղեկություններ» հաղորդում ցանկացած մեծ կամ փոքր, անգամ աննշան իրադարձության մասին։ Էսպես որ գնա` վայ թե Գագիկ Սուրենյանցի հացին էլ «վայիս» լինի։

Ինչի՞ն էր պետք մամուլի քարտուղարը, որ վերցրել ու մամուլի քարտուղար է նշանակել` ի՞նչ պետք է անի մամուլի «գեներալնի քարտուղարի» նորանշանակ մամուլի քարտուղարը, որ ինքը չի անում, սատանան գիտի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը