Չինաստանից օրերս վերադարձած ՀՀ քաղաքին կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Տիգրան Մուրադյանը, որը վերջերս է վերադարձել Չինաստանից, կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Բարև Ձեզ պարոն վարչապետ: Ես ՀՀ քաղաքացի եմ, անունս Տիգրան Սուրենի Մուրադյան, վերջին երեք և կես տարիների ընթացքում ապրում և աշխատում եմ Չինաստանում` տվյալ պահին Շանհայ քաղաքում:
Վերադարձել եմ ՀՀ 8 օր առաջ, փետրվարի 20-ին` 25 օր Շանհայում մնալուց հետո: Օդանավակայանում ինքս մոտեցել եմ բժիշկներին, տվել տվյալներս, խնդրել, որ ինձ տեղափոխեն հիվանդանոց` քանի որ ամեն դեպքում օդանավով էի եկել, և այնտեղ կոնտակտ էի ունեցել օդանավում գտնվող ուղևորների հետ:
Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ ոչ մի ախտանշան օդանավակայանում գտնվող իրենց սարքը ցույց չէր տալիս, և ինձ ուղարկեցին տուն:
Ինձ այս 8 օրվա մեջ զանգահարել են ընդամենը 4 անգամ` հարցնելով ընդամենը`տաքություն ունեմ, թե չէ` չնայած որ բժշկուհին ինձ ասաց, որ ինձ մոտ կարող է ընդանրապես ախտանշան չլինել, բայց ես վիրուսակիր լինեմ` հետևաբար կորոնավիրուսը այդքան վտանգավոր հիվանդություն է ( չնայած նրան, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կորոնա վիրուսը վտանգավոր հիվանդություն չէ):
Երբ ինձ զանգահարեցին արդեն երրորդ անգամ (այս անգամ Շենգավիթի պոլիկլինիկայից) և հարցրեցին առողջությանս որպիսության մասին, ես խնդրեցի, որ ինձ տանեն թեստավորման, քանի որ գիտեմ, որ ՀՀ-ն 200 թեստի ապարատներ է ստացել Ռուսաստանից:
Բժշկուհին շատ կոպիտ կերպով ինձ ասաց, թե ես կարող էի պահանջել, որպեսզի թեստ անցնեի, երբ պառկած էի Նորքի հիվանդանոցում: Այս խոսքերը ինձ անակնկալի բերեցին:
Ես ասացի բժշկուհուն, որ ես ոչ մի օր չեմ անցկացրել Նորքի հիվանդանոցում, ինչին ի պատասխան բժշկուհին ասաց, որ իրեն թուղթ են փոխանցել, որտեղ նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում:
Այսինքն ստացվում է, որ ես հավանաբար ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց, սակայն առողջապահության նախարարությունը չի հետևել իր այդ պարտականությանը, ինձ ուղղակի գրանցել են փաստաթղթերում, սակայն ոչ մի բուժօգնություն ցույց չեն տվել:
Ես գրում եմ Ձեզ այս նամակը, քանի որ ակնհայտ կոռուպցիոն գործընթացի վտանգ եմ զգում, և խնդրում ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա: Հիշեցնեմ նաև, որ այնպիսի երկրներ, ինպիսին են, օրինակ, Ռուսաստանը և Ուկրաինան, իրենց բոլոր քաղաքացիներին պահում են 14-օրյա կարանտինի մեջ` ապահովելով սննդով և անհրաժեշտ այլ պայմաններով:
Շատ Ասիական երկրներ շատ մեծ միջոցներ են տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի դեմ, սակայն գալով ՀՀ` ես հասկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մատնված է պարապուրդի, ցուցաբերում է բացահայտ անտարբերություն այս պահին աշխարհի բոլոր երկրների համար` թիվ մեկ մարտահրավեր հանդիսացող կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ես ցանկանում եմ նշել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնավիրուսի պայքարի նկատմամբ, անում ոչ խելամիտ հայտարարություններ, և անուշադրություն մատնելով Չինաստանից ՀՀ ժամանած բոլոր հայերին` պոտենցիալ վտանգ է առաջացնում ՀՀ քաղաքացիների անվտանգությանը:
Շատ շնորհակալ կլինեի, եթե արձագանքեիք իմ այս ահազանգին, կամ ձեռնամուխ լինեիք այս լուրջ խնդրին լուծումներ տալու ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ բարի օր:
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԴ ՏԱՐԱԾԵՔ ԷԼԻ ԱՅՍ ԳՐԱՌՈՒՄԸ, ՈՐ ՀԱՍՆԻ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ»,–գրել է նա։