Կարծիք

02.03.2020 13:28


Ապաշնորհության քրոնիկոն

Ապաշնորհության քրոնիկոն

Քայլ 1

Դու որոշում ես Իրանից վերադարձնել քո քաղաքացիներին, ինչը ճիշտ որոշում է, բայց գառլախում ես էդ ճիշտ որոշումը՝ հրաժարվելով կարանտին կիրառել վերադարձած հայրենակիցների նկատմամբ։

Քայլ 2

Իմանալով կորոնավիրուսի հաստատված դեպքի մասին, դու որոշում ես կարանտին սահմանել ու չեղարկել Մարտի 1-ի երթը, ինչը ճիշտ քայլ է, բայց էլի գառլախում ես էդ ճիշտ քայլը՝ կարանտինը սահմանելով Հայաստանի գլխավոր տուրիստական կենտրոններից մեկում։

Քայլ 3

Որպեսզի փրկես տուրիստական կենտրոնի հեղինակությունը և այնպես անես, որ բոլոր ռեզերվ արած այցելությունները չչեղարկվեն, դու որոշում ես ինքդ գնալ Ծաղկաձոր՝ ընտանիքիդ հետ, ինչը ճիշտ քայլ է, բայց դու դա էլ ես գառլախում, որովհետև Մարտի 1-ի կապակցությամբ ծաղիկներ խոնարհելուց ժամեր անց դու սկսում ես ստատուսներ գրել, թե ոնց եք դուք տժժում օբյեկտից-օբյեկտ։

Բոնուս քայլ

Քո կողմից խլված Գոլդեն Փելես հյուրանոցը, որը ոչ մի կերպ չէիք կարողանում խուրդել շուկայական գնով, դու դարձնում ես «խոլերայի բառակ»։ Սա միայն մի դեպքում կարող է ճիշտ քայլ լինել. եթե քո մերձավոր շրջանակից մեկը ուզում է գնել այդ հյուրանոցը ու ուզում է դա անել գրոշերով, բայց դե անգամ այս ճիշտ քայլն եք գառլախելու ու պալիտ եք լինելու, որովհետև դու, պրիդուռոկ ջան, բացարձակ ապաշնորհ ու պոզիտիվ ստեղծարարությունից իսպառ զուրկ արարած ես։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը