Կարծիք

02.03.2020 10:59


Էդ հյուրանոցը կարանտինից հետո ավելի լավ է քանդեք, տեղը անտառ տնկեք

Էդ հյուրանոցը կարանտինից հետո ավելի լավ է քանդեք, տեղը անտառ տնկեք

Մի հատ խորացեք էլի: Ուրեմն կար հյուրանոց, որի մեջ ներդրվել էր մի քանի միլիոն դոլար, բացվել տասնյակ աշխատատեղեր, մարդիկ գալիս էին, հանգստանում, գումար ծախսում, վճարվում էին հարկեր: Սրանք վերցնում են, էս հյուրանոցը սեփականատիրոջից մեծ աղմուկով խլում, յանի «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»՝ առանց որևէ ապացույցի, առանց դատական որոշումների և այլն: Հետո անցկացնում են մի քանի մրցույթ, որ վաճառեն: Բնականաբար գնորդ չի գտնվում, որովհետև հարուստ մարդկանց մեջ ըտենց դեբիլներ չկան: Հյուրանոցը մնում է սրանց, այսինքն՝ մեր վզով: Պետությունը էդ հյուրանոցը պահում է: Մեկ էլ հոպ, կորոնավիրուս: Ի՞նչ անենք: Եկեք հիվանդներին տանենք 20 միլիոնանոց հյուրանոցում կարանտինի տակ պահենք, մենք էլ փիարվենք դրա վրա: Ու էդ սաղ արվում է տուրիստական սեզոնի պիկին, Հայաստանի ամենատուրիստական և զարգացած քաղաքներից մեկում:

Հիմա հարց, էսքանից հետո էդ հյուրանոցին ո՞վ մի կիլոմետրից մոտիկ կգա ընդհանրապես: Իսկ քանի՞ հոգի չեղարկեց իր հանգիստը Ծաղկաձորի հյուրանոցներում այսօր և մոտակա շաբաթներին: Ինչքա՞ն փող կորցրեցին հյուրանոցների ներդրողները և պետական բյուջեն:

Ինձանից ձեզ խորհուրդ, էդ հյուրանոցը կարանտինից հետո ավելի լավ է քանդեք, տեղը անտառ տնկեք:

Հետո էլ ասում են մի ասա, որ դեբիլ են, նեղանում են...

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը