5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չի կարող փողոցային անգրագետ պոպուլիստների գերին լինել
Պողոսների վարչապետն ու իր խմբակը թաղում են 1991-ին ձևավորված հայկական պետությունը: Այդ պետությունը մի շարք խնդիրներ էր լուծել՝ արցախյան գոյամարտում հաղթանակից մինչև պետականանման ինստիտուտների ստեղծում և որոշակի կայացում: Բայց այդ պետությունը մաշվել էր ու հնացել, ձախողվել ու բարոյազրկվել: Եվ հենց այդ ձախողման ուղիղ հետևանքն էր, որ 2018-ին փողոցային պոպուլիստների խմբակը զավթեց պետական իշխանությունը: Հիմա արդեն պարզ է՝ պողոսների վարչապետը զբաղված է մաշված ու բարոյազրկված պետության թաղման արարողությամբ:
Ներկայումս խնդիրն այն չէ, որ ոչնչի ունակ պողոսների վարչապետն ու իր խմբակը իրենց իսկ կառավարչական փնթիության շնորհիվ կորոնավիրուսը ներմուծեցին Հայաստան: Խնդիրը նաև այն չէ, որ պողվարչապետը Ծաղկաձորը համաշխարհային տուրիստական քարտեզների վրա առաջիկա ամիսների, գուցե նաև տարիների համար Չեռնոբիլի վերածեց: Խնդիրն այն չէ, որ պողոսապետությունը անպայմանորեն տանուլ է տալու սողացող պատերազմը: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ էս երկրում ապրելու ամբիցիա ունեցող և կոպեկի ուղեղ ունեցող ցանկացածի համար ակնհայտ է՝ բացի գանձագողությունից սրանք ոչնչի ունակ մարդիկ են, որոնցից պետք է օր առաջ ազատվել:
Խնդիրն այն է, որ պետք է օր առաջ ժամանակակից պետության իդեա և ծրագիր առաջարկող օրակարգ ձևավորել: 5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդը չի կարող փողոցային անգրագետ պոպուլիստների գերին լինել ու ճակատագրի կամոք ընձեռնված պետություն ունենալու շանսը քամուն տալ: Կարվի՞ այդ գործը, ժամանակակից մարտահրավերներին դիմակայող կենսունակ պետություն կունենաք: Չի արվի՞, կմնանք մեր պետությունն օկուպացրած փողոցային պոպուլիստների գերին ու կմսխենք պետություն ունենալու իրավունքը:
Բոլոր պարկեշտ մարդկանց համար այլևս արդիական պետք է լինի մեկ հարց՝ ի՞նչ որակի, ի՞նչ սկզբունքների և արժեքների վրա հենված պետություն ենք ձևավորելու: Մնացածը՝ «սևերն ընդդեմ սպիտակների» պայքարը, ապաշնորհների կառավարության քննադատությունը, սրանց վրա լիաթոք ծիծաղելը... ժամավաճառություն է, ուրիշ ոչինչ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից